
Բրյուսելյան կաղամբը՝ ջեռոցում

Բաղադրիչները՝
- Բրյուսելի կաղամբ- 300 գրամ
- ձիթապտղի յուղ
- աղ, սև պղպեղ
- իտալական համեմունք
- սխտոր- 2 պճեղ
- պարմեզան
Պատրաստման եղանակը՝
Բրյուսելի կաղամբը երկու մասի բաժանեք, ավելացնել ձիթապտղի յուղ, աղ և պղպեղ, իտալական համեմունք, սխտոր և պարմեզան:
Թխել ջեռոցում 25-30 րոպե՝ մինչև ոսկե դարչնագույն դառնալը: