Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից՝ այն բնորոշելով արդյունավետ։ 

«Իմ այսօրվա հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։ Մենք պայմանավորվեցինք անհապաղ զինադադար հաստատել ողջ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցում՝ գիտակցելով, որ արագ քայլեր կձեռնարկենք՝ լիակատար զինադադար հաստատելու և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ դնելու համար:

Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Քննարկվել են Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են սպանվում, ու թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային վերջ տալ դրան:

Այդ գործընթացն այժմ ընթանում է ամբողջ ուժով, և մենք հուսով ենք, որ հանուն մարդկության՝ մենք կկատարենք այդ աշխատանքը»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Թրամփի հետ զրույցում հայտնել է 23 ուկրաինացի ծանր վիրավորի՝ Ուկրաինային փոխանցելու մասին։ 

«Որպես բարի կամքի դրսևորում՝ կհանձնվեն ուկրաինացի 23 ծանր վիրավոր զինծառայողներ, ովքեր բուժման կուրս են անցնում Ռուսաստանի բժշկական հաստատություններում»,- նշվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս