Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, լեռնային ու բարձրալեռնային շրջաններում ձնահյուսերի առաջացման վտանգ կա

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս