
Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի կրճատման. փորձագետներ

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ ալկոհոլի, քաղցր ըմպելիքների և սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարումների:
Մասնագետները նշել են, որ մեծ քանակությամբ ալկոհոլը արագորեն սպանում է ուղեղի նեյրոնները, «այնպես որ խմիչքի պարբերաբար օգտագործումը կարող է լրջորեն վնասել այն»:
Չափազանց կարևոր է չչարաշահել սուրճը։ Փոքր քանակությամբ կոֆեինը դրականորեն է ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա, սակայն դրա չափից ավելի օգտագործումը տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենում։ Օրական վեց բաժակից ավելի սուրճ խմելը կարող է ուղեղի կրճատման և դեմենցիայի պատճառ դառնալ:
Ուղեղի աշխատանքի վրա կարող են բացասաբար ազդել նաև շաքարի բարձր պարունակություն ունեցող խմիչքները, նշում են մասնագետները։