Րաֆֆի Հովհաննիսյանը կոչով դիմում է քաղաքացիներին

Քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԹՈՂ ՄԻՇՏ ՊԱՆԾԱ…

Այո, հենց ՆԱ՝ և ուրիշ ոչինչ։

Էլ ոչ մի ողբ, ոչ մի արդարացում կամ ինքնամեծարում, ոչ մի կեղծ երդում ու աղմկոտ տոնահանդես։

Մեզ պետք չեն այս օրվա՝ մարտի 2-ի հուշն ու խորհուրդը, ուղերձն ու ոգին, եթե 33 տարի անց դարձել ենք ՆՐԱՆ անարժան։

Այդպես էլ կանք՝ կորստի շեմին եւ մատնության մագիլներում։

Մաղթանքից անդին՝ հայրենակիցներ վերջին, մաքրագործվենք, տոկանք, ճեղքենք։ Եվ ազգովի վերահառնենք:

Սա է ժառանգությունը մեր։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 մարտի 2025
Երևան»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31