
Երևանում բախվել են Nissan Teana-ն և Opel Astra-ն, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ Nissan Teana․ կա վիրավոր

Մարտի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմանում Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված մեկ այլ Nissan Teana։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել պարեկները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։