ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ

Շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին ուղերձ է հրապարակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։

«Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ​​ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31