Տարոն Մարգարյանը` արգելված վայրերում (լուսանկարներ)
Երեկ Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Բարև, Երևան» դաշինքի քարոզարշավին հանդիպեցինք բավական ուշագրավ մի երևույթի` կապված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մեկ այլ քաղաքական ուժի` իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուի հետ:
Էրեբունու և Ազատամարտիկների փողոցներում տեղակայված սննդի և վաճառքի մի քանի օբյեկտներում փակցված էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական պաստառները:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի («Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների և քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը») «արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից»:
Լուսանկարները՝ 168.am-ի: