Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումներն Ուկրաինային. Reuters

ԱՄՆ-ն դադարեցրել էր զենքի մատակարարումներն Ուկրաինային, սակայն արդեն վերսկսել է դրանք:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։Նշվում է, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումներն Ուկրաինային վերսկսվել են անցած հանգստյան օրերին՝ փետրվարի 1-2-ին։

Աղբյուրներից երկուսի տվյալներով՝ Վաշինգտոնը սկզբում նախատեսում էր դադարեցնել Կիևին մատակարարվող ամբողջ օգնությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տարաձայնություններ կան՝ կապված ամերիկյան զինանոցներից սպառազինության փոխանցումների ծավալի հետ։

Ըստ Reuters-ի՝ ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը վատ կանդրադառնար Կիևի մարտունակության վրա, և խաղաղության շուրջ բանակցություններում Ուկրաինան ոչ շահեկան դիրքում կհայտնվեր։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Պաշտոնավարման վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ԱՄՆ պահեստներից ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք էր տրամադրել Ուկրաինային։ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ոչ մի նոր օգնության փաթեթի մասին չի հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ Ջո Բայդենի կողմից հաստատված փաթեթները շարունակում են մատակարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս