Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը կայացրել է թենիսի հետ առնչություն ունեցող մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներից հետո:
Նրա խոսքով՝ մարզաձևով սիրողական մակարդակով զբաղվում է մանկության տարիներից:
«Ֆեդերացիայի նախագահի ընտրությանը մասնակցել է գործկոմի 72 անդամ. ընտրվեց նոր գործկոմ, և 72 ձայնով ես ընտրվեցի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»,-մանրամասնեց Վարդան Զաքարյանը:
«Բացի այն, որ շատ եմ սիրում սպորտը, նաև մեծ ցանկություն ունեմ թենիսն ավելի մասսայականացնել Հայաստանում: 3-4 տարի շարունակ անդադար կապի մեջ եմ ֆեդերացիայի ներկայացուցիչների, մրցավարների, տարբեր տարիքային խմբերի մարզիկների հետ»,-եզրափակեց Վարդան Զաքարյանը:
Թենիսի ֆեդերացիայի նախագահի հաջորդ ընտրությունը կկայանա 5 տարի անց: