
Պատերազմը հեռու է ավարտվելուց․ Զալուժնի

Մենք մտել ենք ձգձգվող պատերազմի մի վիճակ, որը դեռ հեռու է ավարտից։ Այս մասին գրել է Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Առաջնագծում հայտնվել են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք արդեն որոշիչ են դառնում և կփոխեն ապագայի համաշխարհային անվտանգությունը։ 2025 թվականի հունվարի դրությամբ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է գրեթե 11 տարի։ Ընդ որում, լայնածավալ փուլը հասել է 2 տարի 11 ամսվա նշագծին։ Կորուստների մասշտաբի, ներգրավված ռեսուրսների և տևողության առումով այն, անշուշտ, դեռևս չի համարվում մարդկությանը հայտնի բոլոր պատերազմներից ամենամահաբերը: Սակայն այն միանշանակ դասվում է 21-րդ դարի ամենադաժանների շարքին»,- նշել է նա։