Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: