Բաժիններ՝

Իրանն ու Թուրքիան քննարկելու են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի գլխավորությամբ վաղը եռօրյա այցով ժամանելու է Իրան:

Թուրքական պատվիրակությունն այցելելու է Թեհրան ու Շիրազ: Այցը կայանում է Իրանի՝ միջազգային հարցերով փոխնախագահ Ալի Սաիդլուի հրավերի հիման վրա: Սաիդլուն ու Յըլմազը հանդիսանում են Թուրք-իրանական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:

Իրան այցելող թուրքական պատվիրակության կազմում են գտնվելու նաև տրանսպորտի, էներգետիկայի նախարարները, բարձրաստիճան այլ չինովնիկներ, ինչպես նաև թուրքական պետական ու մասնավոր ընկերությունների մոտ 80 ներկայացուցիչ:

Պլանավորված է, որ այցի ժամանակ կողմերը քննարկելու են տնտեսական բնույթի հարցեր, ինչը մասնավորապես վերաբերում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիներին:

Բացի այդ, կողմերը քննարկելու են սահմանին ազատ տնտեսական գոտու համատեղ ստեղծման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս