Բաժիններ՝

Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի օգնականի թեկնածու Մայք Ուոլցը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում գոյություն ունեն շատ խնդիրներ։ «Այդ ամենը հավաքելը բազմաթիվ գերատեսչությունների միջոցով հասարակ խնդիր չի լինի: Բայց մեզ իսկապես քաջալերում է այն հանգամանքը, որ ընտրված նախագահը հաստատակամորեն հավատում է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանց հարկավոր են մեր շուկաները Եվ մենք կօգտագործենք մեր ունեցած ազդեցության լծակն այնպես, որ դա համապատասխանի մեր ազգային շահերին», – ասել է նա: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս