Ջիմի Քարթերի պետական հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 9-ին
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի պաշտոնական պետական հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 9-ին. նույն օրը նախագահ Ջո Բայդենն Ազգային սգո օր է նշանակել, հայտնում է NBC News-ը։
Սպասվում է, որ Բայդենը նախկին նախագահի պատվին հանդես կգա հրաժեշտի ելույթով։ ԱՄՆ 39-րդ նախագահը մահացել է կիրակի: Քարթերը 100 տարեկանում մահացած պետության առաջին ղեկավարն է։
Նա հոսփիսային խնամք էր ստանում 2023 թվականի փետրվարից Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքի իր տանը, որտեղ ապրում էր իր 77 տարվա կնոջ՝ Ռոզալին Քարթերի հետ:
Նախկին առաջին տիկինը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին 96 տարեկան հասակում։ Մարանաթա բապտիստական եկեղեցին, որտեղ ԱՄՆ նախկին նախագահը անդամ է եղել և երկար տարիներ դասավանդել է կիրակնօրյա դպրոցում, երկուշաբթի երեկոյան աղոթքի հսկում է անցկացնելու։
Բայդենն անցյալ տարի իր ելույթում նշել է, որ Քարթերը նախքան իր վիճակի վատթարացումը իրեն խնդրել է հուղարկավորության ժամանակ հանդես գալ հրաժեշտի ելույթով: Բայդենը ներողություն է խնդրել, հայտարելով, որ Քարթերի խնդրանքը չպետք է հրապարակեր:
Քարթերն ու Բայդենը տասնամյակներ շարունակ սերտ հարաբերություններ են պահպանում, և Ջորջիայի նախկին նահանգապետ Քարթերը պատմել է, թե ինչպես է Բայդենն աջակցել իրեն, երբ առաջադրվում էր նախագահի պաշտոնում: