Բաժիններ՝

Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր երկրաշարժ է գրանցվել Իրանի Սպահան նահանգի Գուլպայգան քաղաքից ոչ հեռու: Տեղական ժամանակով ժամը 07.39-ին գրանցված այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 բալ:

Այս մասին հայտնել է Թեհրանի համալսարանի Սեյսմիկ ծառայության կենտրոնը: Երկրաշարժը 20 գյուղում վնասել է մի շարք տներ, տուժել է 3 մարդ: Փակվել են տեղի դպրոցները:

Բացի այդ, այսօր երկրաշարժ է գրանցվել նաև Իրանի Սարդաշտ քաղաքում: Դրա ուժգնությունը կազմել է 3.4 բալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս