Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այս մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը. «Հասկանալի է, որ ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ Շվեյցարիան կարող է խաղալ ավելի զգալի դեր: Մնացյալ հարցերում Շվեյցարիայի դերը Հարավային Կովկասում կապված է լինելու Վրաստանում Ռուսաստանի շահերի և Ռուսաստանում Վրաստանի շահերի ներկայացման հետ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և մենք կարծում ենք, որ կարիք չկա այդ գործընթացին զուգահեռ ստեղծել նոր ձևաչափ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող գործընթացը:
Առաջիկա 4 տարում Շվեյցարիայի հիմնական առաջնահերթությունները կլինեն Եվրոպայում ու հարևան տարածաշրջաններում կայունության ու անվտանգության հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս