Բաժիններ՝

Հռոմի Պապը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել

Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել, գրում է Al Arabiya-ն:

Պոնտիֆիկոսը կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ դադարեցնելու պատերազմը:

«Թող զենքի ձայնը լռի պատերազմից ավերված Ուկրաինայում», – ասել է նա՝ կոչ անելով «երկխոսության վարել՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»։

88-ամյա Ֆրանցիսկոս Պապը, նշելով իր հովվապետության 12-րդ Սուրբ Ծնունդը, կոչ է արել դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում:

Հովվապետը նաև վերհղել է Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում հրադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու կոչը: Նա Գազայում հումանիտար իրավիճակը որակել է «չափազանց ծանր» և խնդրել «բացել երկխոսության և խաղաղության դռները»։

Ֆրանցիսկոս Պապը նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը Սուդանում, որն ավերվել է դաժան քաղաքացիական պատերազմից , և որտեղ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են:

«Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության ջանքերը՝ հեշտացնելու Սուդանի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը և հրադադարի նոր բանակցություններ սկսելը», – ասել է նա:

Ֆրանցիսկոս Պապը նաև նշել է, որ Սուրբ Ծնունդը պետք է լինի «բաժանման բոլոր պատերը քանդելու ժամանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս