Բաժիններ՝

Ասադի ուժերը քանիցս քիմիական զենք են կիրառել ապստամբների նկատմամբ. իսրայելական հետախուզություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի «Աման» ռազմական հետախուզության հետազոտական-վերլուծական վարչության ղեկավար Իտայ Բրյունն այսօր Թել Ավիվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ անդրադարձ է կատարել Սիրիայում ստեղծված իրավիճակին:

Նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է ապստամբների նկատմամբ քանիցս թունավոր նյութեր կիրառելու մեջ. «Մեր արհեստավարժ գնահատմամբ, սիրիական վարչակարգը վերջին մի քանի ամիսներին մի շարք դեպքերում զինյալների դեմ օգտագործել է մահաբեր քիմիական զենք»:

Որպես իր այդ հայտարարության ապացույց՝ Բրյունը սկսել է թվարկել այն ախտանշանները, որոնք նրա կարծիքով նկատվել են մարտի 19-ի ենթադրյալ գազային հարձակումից տուժած սիրիացիների մոտ: Բրյունը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, սիրիացի ապստամբների նկատմամբ օգտագործված քիմիական նյութը եղել է զարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս