Հունգարիան ՌԴ-ին և Ուկրաինային առաջարկել է ամեն կողմից 700 գերիների փոխանակում անել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման Հունգարիայի նախաձեռնությունը ենթադրում է յուրաքանչյուր կողմից շուրջ 700 զինվորի փոխանակում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ կողմերը պայմանավորվեն մի քանի հարյուր ռազմագերիների փոխանակման մասին, ասենք՝ 700-ական»,- ասել է Օրբանը՝ մեկնաբանելով սուրբծննդյան զինադադարի և գերիների փոխանակման իր առաջարկը։
Նախօրեին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն ասել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան սուրբծննդյան տոներին զինադադար կնքելու առաջարկին, «տգեղ արշավ» է սկսել Հունգարիայի դեմ միջազգային ասպարեզում։