ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց Ջուլիետա Ազարյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրեց ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:
ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրեց դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին:
Դավիթ Առուշանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 11-ին։