Բաժիններ՝

Ոստիկանությունը պնդում է, որ ապրիլի 9-ին ոչ մի ոստիկան հրազեն չի կրել

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, որ ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով։

« «Առավոտ» օրաթերթը 23.04.2013 թ. համարում զետեղել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդումը, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պնդել էր, որ «Բիզոն» մականունով ոստիկանը ապրիլի 9-ին ինքնաձիգով զինված է եղել. «Ի՞նչ էր անում ավտոմատավորը այդ խաղաղ ցուցարարների շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930