Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահը չի ներկայացել դատախազություն՝ ցուցմունք տալու
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի գործով դատախազները հայտարարել են, որ նախագահը չի ենթարկվել կիրակի դատարան ներկայանալու հրավերին: Նրանք հավելել են, որ շուտով ևս մեկ ծանուցագիր կուղարկեն, հաղորդում է Yonhap-ը:
Յունի՝ ռազմական դրության անօրինական սահմանումը հետաքննող հատուկ դատախազական խումբը հայտնել է, որ անցած չորեքշաբթի ծանուցագիր է ուղարկել նախագահին՝ նրան խնդրելով կիրակի առավոտյան՝ ժամը 10-ին, ներկայանալ Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն: Յունը չի ներկայացել: Դատախազները մտադիր են երկուշաբթի Յունին երկրորդ ծանուցագիրն ուղարկել:
Յունը պաշտոնավարման ընթացքում հարցաքննված առաջին նախագահն է. չորս նախկին նախագահները հարցաքննվել են պաշտոնավարման ավարտից հետո, իսկ Պակ Կըն Հեի դեպքում՝ 2017 թվականին՝ նրան իմփիչմենթի ենթարկելուց և պաշտոնից հեռացնելուց հետո:
Դատախազության խոսնակն ասել է, որ ծանուցագիրը ուղարկվել է Յունի գրասենյակ, և մեղադրող կողմը հաստատել է դրա հանձնումը: Այնուամենայնիվ, դատախազության խոսնակը հրաժարվել է հաստատել, թե արդյոք Յունը որևէ պատճառաբանություն ներկայացրե՞լ է ծանուցումով չներկայանալու համար:
Ըստ իրավաբանական աղբյուրների՝ Յունը դատախազներին ասել է, թե չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ դեռ օրինական ներկայացուցիչներ չի վարձել:
Եթե Յունն անտեսի երկրորդ ծանուցագիրը, չի բացառվում, որ դատախազները կձերբակալեն նրան: Ըստ քրեական օրենսդրության՝ դատախազները կարող են ձերբակալման հրամանագիր արձակել, եթե կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ կասկածյալը հանցանք է գործել և դատարան չի ներկայանում ՝ առանց հարգելի պատճառի:
Դատախազության խոսնակն ասել է, որ այս պահին չի քննարկի Յունի ձերբակալության հնարավորությունը, և որ դատախազները կհետևեն պատշաճ ընթացակարգին:
Յունը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու՝ հակասահմանադրական և անօրինական նպատակներով ռազմական դրություն հայտարարելու, և զորահրամանատարներին զորքերն Ազգային ժողով ուղարկել կարգադրելու և հիմնական քաղաքական գործիչներին ձերբակալելու հրաման տալու մեջ:
Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Յունն օգնե՞լ է ապստամբության կազմակերպմանը, իսկ ժամանակավոր պաշտոնանկ արված նախագահի մուտքն արգելված է:
Շաբաթ օրը՝ ռազմական դրություն հայտարարելուց 11 օր անց, Յունին իմպիչմենտի ենթարկեցին խորհրդարանական քվեարկության արդյունքում, որն Ազգային ժողովը ժամեր անց մերժեց:
Նրա պարտականությունների կատարումը կասեցված է՝ մինչև Սահմանադրական դատարանը որոշում կընդունի իր պաշտոնում վերականգնելու կամ պաշտոնանկ անելու մասին։ Նախագահի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնում է վարչապետ Հան Դակ Սուն:
Դատախազներն ու ոստիկանությունը հարցաքննում են նաև զինվորական հրամանատարներին՝ ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագրի առնչությամբ: