Բաժիններ՝

Ասադի ռեժիմի անկումը ողջունելի է, բայց Սիրիայի ապագայի հարցում պետք է զգույշ լինել․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Սթարմերը հայտարարել է, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի ավարտը ողջունելի է, սակայն հարկավոր է զգուշություն ցուցաբերել երկրի ապագայի հարցում։

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Սթարմերը նշել է, որ Սիրիային անհրաժեշտ է «վստահելի, ներառական և ոչ կրոնական կառավարում, որը կներկայացնի բոլոր սիրիացիներին»։

Վարչապետի խոսնակը հաղորդել է, որ Սթարմերը այս հայտարարությունը արել է «Յոթնյակի» (G7) մյուս առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ քննարկելով Սիրիայում զարգացող իրադրությունը։ «Ասադի ռեժիմի անկումը պետք է ողջունվի, բայց պետք է զգույշ լինել՝ հասկանալով, թե ինչ կլինի հետագայում», – ասել է Սթարմերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031