Իտալիան քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Դեկտեմբերի 13-ին Միլեյը այցելել է Իտալիա՝ մասնակցելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանը և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ամենամյա համագումարին։
Միլեյը ստացել է իտալական քաղաքացիություն՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա։ Նրա պապն ու տատը հայրական գծով եղել են Կալաբրիայի՝ Իտալիայի հարավային շրջանի բնակիչներ, ովքեր հետագայում գաղթել են Արգենտինա։ Իտալական քաղաքացիությունը տրամադրվել է jus sanguinis («արյան իրավունքով») սկզբունքի համաձայն։
Քաղաքացիություն տրամադրելուց առաջ Իտալիայի իշխանությունները կատարել են համապատասխան հետաքննություն՝ հաստատելու համար, որ Միլեյի պապը՝ Ֆրանչեսկո Միլեյը, իսկապես եղել է Իտալիայի բնակիչ։