«Լո՞ւրջ եք ասում, արա՛, հիմա շանտաժը դուք եք անո՞ւմ, թե՞ վարորդները». Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետարանը գործադուլ հայտարարած վարորդներին զգուշացնում է քրեաիրավական գնահատականներով և նրանց գործողությունները որակում է որպես շանտաժ, պահանջները՝ անտրամաբանական։ Լո՞ւրջ եք ասում, արա՛, հիմա շանտաժը դուք եք անո՞ւմ, թե՞ վարորդները։
Իրենք էլ շատ լավ գիտեն, որ գործադուլի իրավունքը չի կարող քրեական որակման արժանանալ, մինչդեռ Երևանի քաղաքապետի կողմից հենց նույն վարորդների օրվա հացի հաշվին շուրջ 8 միլիոն դրամով բիզնես կարգի ավիատոմս գնելը ոչ միայն մարդկային ու բարոյական տրամաբանությունից է դուրս, այլև միանշանակ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։
Սա հիշե’ք, ապագայում պետք է գալու…»։