Արծրուն Հովհաննիսյանը միանում է Աննա Հակոբյանին` պայքարելու Նիկոլ Փաշինյանի դեմ

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` գրելով, որ 2025 թվականը հայտարարում է տգիտության դեմ պայքարի տարի:

«2005 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵՎ
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ
ՉԿՐԹԵՆՔ
ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ
ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ ԵՎ ՈւԺԵՂԱՑՆԵԼ
ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»,-գրել էր նա:

Այդպիսով, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայ ժողովրդին առաջարկում էր պայքարել հենց իրենց դեմ`իր և իր ամուսնու դեմ: Որովհետև Հայաստանում նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը: Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց ՔՊ-ական ուսապարկերն են Հայաստանում թիվ մեկ կեղծիք, սուտ տարածողները, տգիտության և դավաճանության, գռեհկության մարմնացումները:

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով Աննա Հակոբյանին միացավ հայտնի Արծրուն Հովհաննիսյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կեղծիք տարածողներից ևս մեկը, Փաշինյանի և նրա կնոջ կամակատարը:

Կարդացեք նաև

«Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։ Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։ Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը: Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը»,-գրել է նա:
Աննա Հակոբյանն անմիջապես սրտիկեց Արծրուն Հովհաննիսյանի այդ գրառումը` այն տեղադրելով իր էջում:

Փաստորեն, Արծրուն Հովհաննիսյանը միանում է Աննա Հակոբյանին` պայքարելու Նիկոլ Փաշինյանի` տգիտության դեմ:

Տեսանյութեր

Լրահոս