Բաժիններ՝

iPhone-ով կարելի է ղեկավարել արհեստական ձեռքը (լուսանկարներ)

Touch Bionics ընկերության մասնագետները ստեղծել են արհեստական ձեռք, որը հնարավոր է ղեկավարել iPhone-ի հատուկ հավելվածի միջոցով: Նոր ստեղծված ձեռքը հնարավորություն է տալիս օգտագործել այն 24 ալգորիթմների համար. նոր ձեռքը կարող է տարբեր գործողություններ կատարել՝ համակարգչով աշխատել, գրել, տարբեր իրեր տեղափոխել, անգամ լուսանկարել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նոր ստեղծված արհեստական ձեռքը գրեթե չի տարբերվում իրականից: Դա, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ երբևէ մշակված ամենամանրակրկիտ արհեստական ձեռքն է, որի թե դաստակը, թե առանձին մատները կարելի է շարժել:

iPhone-ը արհեստական ձեռքին միանում է և հրամաններն ուղարկում է անլար՝ Bluetooth-ի միջոցով: Նոր ստեղծված արհեստական ձեռքի մշակողները, սակայն, նշում են, որ այն կարելի է ղեկավարել նաև սովորական եղանակով: Ասինքն՝ ձեռքի մկաների կողմից ուղարկված ազդակների միջոցով:

Cerq 2

Կարդացեք նաև

Cerq 3

Cerq 4

Cerq5

Cerq 6

Cerq 7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս