«Ինտեր»-ը հաղթել է «Լայպցիգ»-ին, Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ. ՉԼ այլ արդյունքներ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սեփական հարկի տակ ընդունելով «Ֆեյենորդ»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի`3:3 հաշվով:
Մյունխենի «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, նույն հաշվով «Ինտեր»-ը պարտության մատնեց «Լայպցիգ»-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին:
«Միլան»-ը հյուրընկալվելիս պարտության մատնեց «Սլովան»-ին` 2:3: Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ:
Մադրիդի «Ատլետիկո»-ն գոլառատ խաղում 6:0 հաշվով առավելության հասավ Պրահայի «Սպարտա»-ի նկատմամբ:
Լևերկուզենի «Բայեր»-ը 5:0 հաշվով պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին, «Բարսելոնա»-ն հաղթեց «Բրեստ»-ին 3:0 հաշվով:
«Սպորտինգ»-ը տանը 1:5 հաշվով զիջեց «Արսենալ»-ին, իսկ «Ատալանտա»-ն 1:6 հաշվով հաղթանակի հասավ «Յանգ Բոյս»-ի նկատմամբ:
ՉԼ այս տուրի մի քանի հանդիպումներ կկայանան նոյեմբերի 27-ին: