Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իսրայելի կողմից մեծ սխալ կլինի. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե որոշի հարվածներ հասցնել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին:
Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում պարզ է և անփոփոխ։«Պատասխանը կլինի անխուսափելի, այն կլինի համգամանորեն ծրագրված և կիրականացվի համապատասխան հանգամանքներում»,- ընդգծել է նախարարը։
«Բայց ես չեմ կարծում, թե նա (Իսրայելը) կարող է նման խելահեղ քայլի դիմել», – հավելել է Արաղչին:
Նոյեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, թե Իրանի միջուկային օբյեկտները «դարձել են ավելի խոցելի»: