Բաժիններ՝

ԱՄՆ-ն փակել է Կիևում դեսպանատունը՝ այսօր սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով

Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես կանխարգելիչ միջոց՝ դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս