Եթե ԱՄՆ-ն կրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, մենք կպարտվենք. Զելենսկի
Եթե ԱՄՆ-ն կրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, երկիրը կպարտվի ՌԴ-ի դեմ պատերազմում. այս մասին Fox News-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Իհարկե, մենք կշարունակենք պայքարել, բայց դա բավարար չի լինի հաղթելու համար: Մենք ունենք (զենքի) արտադրություն, բայց դա բավարար չէ հաղթելու համար։ Եվ ես կարծում եմ, որ դա բավարար չէ գոյատևելու համար: Ամեն դեպքում մենք մնալու ենք ու պայքարելու ենք», – ասել է նա:
Զելենսկիի խոսքով` «այսօր Պուտինից շատ բան է կախված, և նա կարող է ցանկանալ ավարտել պատերազմը»:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը շատ ավելի հզոր են, քան ՌԴ նախագահը»:
«Միացյալ Նահանգների նախագահն ունի իշխանություն, հզորություն, զենք և փող. Պուտինը Թրամփից թույլ է», – ասել է նա: