ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ վերջին ժամերին հայտնի դարձած պաշտոնանկություններին, որոնք առնչվում են իրավապահ և ուժային համակարգին՝ Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե և այլն:

«Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա ինստիտուցիոնալ իրողություն: Այս մասով կան, արված գործերը, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելուն, Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ ՔՊ վարչությունում կա վարույթ այս հարցի վերաբերյալ, որը ծագել էր դեռ ուժային կառույցների մասնակցությամբ խորհրդարանական լսումներից հետո:

«Այդ վարույթը պիտի քննարկվի և քննարկման արդյունքում որոշում կայացվի»,- շեշտեց Կոնջորյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս