Բաժիններ՝

Դոլարը շաբաթը փակեց անկումով

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.5 դրամ։ Ամերիկյան արժույթը էժանացել է 0.36%-ով կամ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 700 հազար դոլար։

Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա առաջին երեք օրերին դոլարի բորսայական միջին փոխարժեքը կայուն էր՝ 417 դրամ։ Իսկ երեկ արտարժութային գործարքներ չեն իրականացվել. դոլարն առաջարկվել է 416.7 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.25 դրամը։

Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 414 դրամով, վաճառում՝ 416.5 դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս