Բաժիններ՝

Հանրապետականները կպահպանեն վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ

Հանրապետական ​​կուսակցությունը կպահպանի վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ: Այս մասին հաղորդում է The Hill-ը։

Նշվում է, որ ամերիկյան Decision Desk HQ ծառայության տվյալներով՝ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կստանան մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 218 տեղը, իսկ դեմոկրատները՝ 209։ 

Ներկայացուցիչների պալատում տեղերի վերջնական բաշխումն առայժմ մնում է անորոշ, քանի որ Կալիֆոռնիայում դեռևս ընթանում է ձայների հաշվարկը: Սակայն ակնկալվում է, որ հանրապետականները ևս մի քանի ձայն կստանան:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվել են նաև Կոնգրեսի ընտրություններ։

Սենատում ևս հանրապետականները մեծամասնություն են ստացել։ Այսպիսով, կայացած ընտրությունների արդյունքներով, ԱՄՆ հանրապետական կուսակցությունը Վաշինգտոնում լիակատար վերահսկողություն կունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930