Բաժիններ՝

Կուբայում ուժգին երկրաշարժից տներ և ճանապարհներ են վնասվել

Կուբայի արևելքում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո զգալի վնաս է հասցվել մի շարք ենթակառուցվածքների: Այդ մասին հաղորդում է CiberCuba լրատվական հարթակը։

6 և 6,7 մագնիտուդով ցնցումներն զգացել են Լաս Տունաս, Սանտյագո, Գուանտանամո և, հատկապես, Գրանմա նահանգների բնակիչները։ Վնասվել են տներ և ճանապարհներ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Կուբայի ափերի մոտ։

Երկրաշարժին հաջորդել է 300 հետցնցում, որոնցից 15-ը զգալի են եղել։ Իշխանությունները որոշ շրջանների բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել բաց տարածքներում մնալ։

Կուբացի սեյսմոլոգների գնահատմամբ՝ չնայած զգալի մագնիտուդին, ցունամիի առաջացման վտանգ չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930