«Մուսոլինին է այս համակարգն օգտագործել». Պարույր Հայրիկյանը՝ ՔՊ-ի կողմից ԸՕ-ն փոխելու նախագծերի մասին
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Քննարկմանը մասնակցում է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարեց, որ ի սկզբանե տրամադրված է եղել քննարկմանը մասնակցել որպես ունկնդիր՝ հասկանալու, թե նոր սերնդի քաղաքական գործիչներն ինչ վերաբերմունք ունեն։
«Բանն այն է, որ ինձ համար ուրախալի էր բոլորի ելույթներում լսել ժողովրդավարության մասին խոսք, բայց այն վերացական հասկացություն չէ։ Եթե ասում եք՝ ժողովրդավարություն, պետք է հասկանաք, որ դա նշանակում է քաղաքացիների անմիջական մասնակցություն երկրի կառավարմանը և մասնակցություն իրավահավասար կերպով։
50 տարի առաջ այս օրերին ես երրորդ անգամ էի դատվում, այն ժամանակ չէի էլ մտածում, որ դեռ չծնված մարդիկ պետք է այսօր մեր երկրի ճակատագրով զբաղվեն»,- իր ելույթում նշեց Պարույր Հայրիկյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում իրավահավասարության գաղափարը չկա։
«Հիմա այս առաջարկների հիմքում ընկած է մեկ բան՝ մարդկանց իրավունքները որոշակիորեն սահմանափակել, որպեսզի ինչ-որ մարդկանց ավելի հեշտ լինի ինչ-որ բաներ անելը, սա բոլորիս պետք է մտահոգի։ Ժամանակին Մուսոլինին է այս համակարգն օգտագործել»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում