Նախկին նախագահների մասին խոսույթն արհեստական է․ Արամ Նավասարդյան
«Ընտրությունների ժամանակ նրանց օգտին քվեարկել է 300.000-ից ավելի մարդ, և արհեստականորեն ասել, թե ձեզ այդ հնարավորությունից զրկում ենք, թող մասնակցեն այլընտրանքային ուժերը. իսկ այն մարդիկ, որոնք նրանց ընտրե՞լ են»,- հերթական ասուլիսի ժամանակ նշեց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ նախկին նախագահներին առնչվող գաղափարներին` դրանք որակելով արհեստական։
Արամ Նավասարդյանը շեշտում է՝ ընտրություններին պետք է մասնակցեն բոլորը, ու քաղաքացին ընտրի՝ ում օգտին քվեարկի։
«Ուրիշ հարց, որ մասնակցող ընդդիմադիր ուժերը կարողանան ձևավորել ընտրությունների վերահսկման մեխանիզմ, որը 2021 թվականին, ըստ մեզ, ամենամեծ խնդիրներից է։ Այսինքն՝ բոլորը խոսում էին ընտրախախտումների մասին, անգամ դրա մասին կային տեսանյութեր, բայց բուն պրոցեսի ժամանակ այդ դիտորդների կողմից արձանագրումները մենք այդպես էլ չտեսանք մեծ ծավալներով։ Դա նշանակում է՝ տեղում ներկայացված չէին բավարար մակարդակով և պատրաստված չէին, որպեսզի արձանագրեին ու բողոքարկեին խնդիրները»,- ասաց նա՝ առաջիկա ընտրություններում դա համարելով ընդդիմության կարևորագույն խնդիրներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում