Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը

Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը: Այս մասին նշված է Ուրուգվայի  արտաքին գործերի նախարարության՝ ‹‹Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց և հարաբերությունների կարգավորում›› վերնագրով հաղորդագրության մեջ։

«Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը, որը ներառում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելը», – նշում են Ուրուգվայի ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով համաձայնեցված կարգավորումները՝ շարունակելու վերը նշված սահմանազատումը, որը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա և համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

Ուրուգվայի ԱԳ նախարարությունը հաղորդագրության մեջ նաև հավելել է, որ այս զարգացումները փոխադարձ վստահության կառուցման նոր նշան են և հիմնարար քայլեր են երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) միջև հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության հասնելու նպատակին հասնելու համար, որը կայունություն, բարգավաճում և կայուն զարգացում կբերի ողջ տարածաշրջանին։

Տեսանյութեր

Լրահոս