Բաժիններ՝

Մեղրով պաղպաղակ սեմիֆրեդո

Բաղադրիչները

  • 200 գ մեղր
  • 2 ձու
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 400 մլ յուղոտ սերուցք

Պատրաստման եղանակը

Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից: Դեղնուցները հարեք մեղրի հետ: Եթե մեղրը շատ խիտ է, մի քիչ տաքացրեք ջեռոցում:

Առանձին հարեք սպիտակուցները՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարած սպիտակուցն ավելացրեք դեղնուցին ու մեղրին, ներքևից վերև շարժումով զգուշորեն խառնեք:

Առանձին պնակի մեջ հարեք սառը սերուցքը և ավելացրեք մեղրաձվային զանգվածի մեջ:

Ստացված խառնուրդը լցրեք առանձին բաժակների մեջ և 4-5 ժամով տեղադրեք սառցախցիկում:

Պաղպաղակը մատուցեք՝ զարդարելով մեղրի ցանցով կամ հատապտուղներով:

Խորհուրդ: Պաղպաղակը սառցախցիկից հանեք մատուցելուց մի քանի րոպե առաջ, որպեսզի մեղրի հոտն ավելի արտահայտիչ լինի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930