Ֆրանսիան, ամբողջ արևմտյան աշխարհի հետ միասին, պետք է կանգնի մեր կողքին, ոչ թե՝ մեր դեմ. Իսրայելի ԱԳ նախարար
Ես խնդրել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարարությանն իրավական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի նախագահի որոշման դեմ՝ արգելել իսրայելական ընկերություններին ցուցադրել իրենց արտադրանքը հաջորդ ամիս Փարիզում կայանալիք Euronaval ցուցահանդեսում:
Այս մասին X-ում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:
«Անընդունելի պայմանների պարտադրմամբ երկրորդ անգամ իսրայելական ընկերությունների բոյկոտը հակաժողովրդավարական միջոց է, որը, մեր կարծիքով, անընդունելի է հատկապես բարեկամ երկրների միջև:
Ես կոչ եմ անում նախագահ Մակրոնին ամբողջությամբ վերացնել այդ միջոցը ։
Իսրայելը միակ պետությունն է, որը գտնվում է արմատական իսլամական ռեժիմի դեմ պայքարի առաջին գծում, և Ֆրանսիան, ինչպես ամբողջ արևմտյան աշխարհը, պետք է կանգնի մեր կողքին, ոչ թե՝ մեր դեմ»,-գրել է Կացը:
Նոյեմբերի 4-7-ը Փարիզում անցկացվող միջոցառման կազմակերպիչ Euronaval-ը անցյալ շաբաթ իր հայտարարության մեջ նշել է՝ Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացրել է, որ իսրայելական պատվիրակություններին արգելված է տաղավարներ կամ ցուցադրական սարքավորումներ ունենալ, բայց կարող են հաճախել ցուցահանդեսին: Որոշումն անդրադարձել է յոթ ընկերությունների վրա: