Բաժիններ՝

Ադրբեջանում նորակոչիկները կարող են նախապես տեղեկանալ իրենց ապագա զորամասերի մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում նորակոչիկները կարող են նախապես տեղեկանալ այն զորամասերի մասին, որտեղ նրանք պետք է անցնեն զինծառայության:

Այսպիսի տեղեկատվություն է տեղադրվել Զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ինտերնետային կայքում: Քաղաքացիները կարող են կայքի «հարցեր-պատասխաններ» բաժնում իրենց անձնական տվյալները ներդնելուց հետո էլեկտրոնային դիմումի հիման վրա իմանալ այն զորամասը, որտեղ պետք է ծառայեն իրենք:

Գաղտնիության պահպանման համար այդ տեղեկատվությունը կուղարկվի նորակոչիկի փոստին: Քաղաքացիները կարող են «հարցեր-պատասխաններ» ծառայության միջոցով պարզաբանումներ ստանալ իրենց հուզող այլ խնդիրների շուրջ ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930