![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարների դեպքում էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/f6554c84ea0b39_6554c84ea0b77.jpg)
Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։
«Այո, մենք հարցումներ ենք ուղարկել երկու երկրի՝ Ադրբեջանին և Վրաստանին, մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության վերաբերյալ։ Մենք դիտարկում ենք ներմուծման հնարավորությունը և խնդրեցինք օգտագործել երկու հարևան էներգահամակարգերի հնարավորությունները՝ արտակարգ իրավիճակներում մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու համար», – ասել է Պանինան։
Նրա խոսքով՝ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։