Թխվածքաբլիթ «մարցիպան» Ջոյա դել Կոլեից
Բաղադրիչները՝
- 500 գ չբոված նուշ
- 2,5 բաժակ մանր շաքարավազ
- 2 ձու
- 1 կիտրոնի կեղև
- 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
- կարագ ու ալյուր՝ տապակին քսելու, ցանելու համար
Պատրաստման եղանակը
2 լիտր ջուր եռացրեք, 5-10 րոպեով նուշը պահեք մեջը, ապա մաքրեք կեղևը: Մաքրած նուշը չորացրեք և սրճաղացով կամ կոմբայնով աղացեք, որպեսզի ալյուր դառնա:
Նուշի ալյուրը լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազը (3 ճ/գ շաքարավազ պահեք), մի քիչ հարեք ձուն ու վանիլային շաքարավազը, ավելացրեք ալյուրին: Կիտրոնի կեղևը մանրացրեք, կրկին ավելացրեք նուշի ալյուրին: Խմոր հունցեք:
Տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Խմորից ընկույզի մեծության գնդիկներ արեք: Գլորեք դրանք մնացած շաքարավազի մեջ, մի քիչ տափակացրեք ու տեղադրեք տապակի մեջ:
Թխվածքաբլիթը տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, մոտ 20 րոպե: