Բելառուսը սպիտակ կաղամբի, խնձորի և սոխի արտահանման համար արտոնագրում է սահմանել
Բելառուսի կառավարությունը սպիտակ կաղամբի, խնձորի և սոխի արտահանման համար արտոնագրում է սահմանել։ Դրա մասին հայտնել է ռուսական Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Հանրապետության Նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը։
Գործակալությունը նշում է, որ հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ապրանքների արտահանումը կիրականացվի միանվագ արտոնագրերով՝ անկախ ծագման երկրից։ Թույլտվությունը՝ մարզային գործադիր կոմիտեների հետ համաձայնությամբ կտրամադրի Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը։
Նշվում է, որ այս սահմանափակումը տևելու է երեք ամիս։