Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ Արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում, այսինքն` համաձայնել, որ ինքը թեկնածու առաջարկի, եւ կարճ ժամանակում կտեսնի, թե ուր է գնում երկիրը, ու Հայաստանում արդարադատությունն ինչ բարձր մակարդակի է հասնում։

Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ:

Արդարադատության նախարար նշանակող այս մարդիկ անգամ չգիտեն, որ նախարարության անվան «արդարադատություն»-ը ոչինչ չի նշանակում` նախարարությունը ոչ մի կապ չունի արդարադատության հաստատման հետ, դատարաններն այժմ նվազագույն կախվածություն ունեն այս գերատեսչությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս