Ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ և 30 տեսանկարահանող սարքերով
Այս տարվա ընթացքում ՀՀ ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ սարքերով, իսկ տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն Երևանի 30 խաչմերուկներում: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեn են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Նրանք նշել են, որ այդպիսի հեռանկար կա, բայց թե կոնկրետ երբ կլինի, դեռևս հստակեցված չէ:
Նշենք, որ ճանապարհային ոստիկանության հրապարակումների համաձայն 2013 թվականի հունվարի 19-ի դրությամբ Երևան քաղաքի խաչմերուկներում կա տեղադրված 35 տեսանկարահանող սարք և նույն ժամանակահատվածում ՀՀ-ի տարածքում 58 արագաչափ:
Աղբյուրը` Իրավաբան.net