Մոուրինյոն որոշել է մնալ Ռեալում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է հաջորդ մրցաշրջանը ևս անցկացնել «արքայական ակումբում»։
Ինչպես հայտնում է Mirror-ը, պորտուգալացի մասնագետը փոխել է «Չելսի» վերադառնալու իր որոշումը և մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ Մադրիդում։
Վերջին շրջանում անընդհատ խոսվում էր, որ Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Ռեալը», սակայն թիմի վերջին հաջողությունները ստիպել են նրան փոխել իր որոշումը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում Մոուրինյոյի կատարած աշխատանքը, բացի այդ, պորտուգալացին սիրված է նաև երկրպագուների շրջանում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը