Բաժիններ՝

Արագածոտնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Երջանիկ Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հակոբ Ք.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Մաքսիմ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս