Բաժիններ՝

Արամ Աբրահամյանի «կուսակցական» հետագիծը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Իմ կուսակցական դառնալու մասին շատ «մոտավոր» խոսակցություններ կային ուսանողական տարիներիս։ Ես Լենինյան թոշակառու էի, և ինձ ասացին, որ պատշաճ կլինի, եթե կոմունիստ դառնամ։

Չեմ ուզում ձևեր թափել, թե շատ էի ընդդիմանում այդ գաղափարին՝ սկսեցի հետաքրքրվել, և ինձ շատ արագ բացատրեցին՝ որպեսզի ուսանողը դառնա կուսակցական, նա պետք է կաշառք վճարի 300 ռուբլի, այսինքն՝ իմ երեք ամսվա լենինյան թոշակը (գյուղացին, զինծառայողը և հատկապես բանվորը կոմունիստ էին դառնամ ձրի)։ Ես, բնականաբար, չէի պատրաստվում նման գումար ծախսել ինչ-որ անհասկանալի նախագծի վրա՝ 1981-82 թվականներին 100 ռուբլին փոքր գումար չէր։

1992-94 թվականներին, երբ ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի, որոշ ուղղափառ ՀՀՇ-ականներ դժգոհում էին, թե ինչու է այդ կարևոր պաշտոնը զբաղեցնում անկուսակցական մարդը, որը կարող է ծպտված «դաշնակ» լինել (այն ժամանակ իշխանության համար ամենավատ մարդիկ «դաշնակներն» էին)։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այդ խոսակցությունները բանի տեղ չէր դնում։ ՀՀՇ-ի գաղափարախոսությանը ես համակրում էի ու այսօր էլ ինչ-որ չափով շարունակում եմ համակրել` հենց այդ պատճառով եմ անցած նախագահական ընտրություններում ձայնս տվել Հրանտ Բագրատյանին։

Ցավալի է, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվել է, իսկ ՀԱԿ-ն ինչ է դառնալու, դեռ պարզ չէ՝ համենայնդեպս, ազատականության մասին նորաստեղծ կուսակցությունում կարծես թե առանձնապես չեն խոսում։ Բայց 90-ականների աոաջին կեսին ես չդարձա այդ կուսակցության անդամ, որովհետև Արամ Մայիլյանի, Հովհաննես Իգիթյանի նման զուսպ, բանական գործիչների կողքին այնտեղ կային «բազեներ»՝ Ալբերտ Բաղդասարյանի և լուսահոդի էդուարդ Եգորյանի նման (որոնք, ճիշտ է, հետո վերանայեցին իրենց դիրքերը)։ Ինձ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ դուր են եկել չափավորները` «բազեների» էքզալտացիան ինձ հոգեհարազատ չէ։

Այդքանով սահմանափակվում են իմ «հեռավոր» առնչությունները կուսակցությունների հետ։ Բացի վերը բերված հանգամանքներից` կա երկու սկզբունքային պատճառ, թե ինչու ես կուսակցական չեմ։ Աոաջինն այն է, որ Հայաստանում (ինչպես և, հավանաբար, այլ հետխորհրդային տարածքում) ընդունված է, որ դու պիտի հիանաս քո կուսակցական լիդերի ամեն մի քայլով և, անկախ նրանից` դա քեզ դուր է զալիս թե ոչ, պարտավոր ես նրան փառաբանել։ Անձի պաշտամունքի տարրեր կան ձեր բոլոր կուսակցություններում։

Երկրորդ պատճառը մասնագիտական է. հնարավոր չէ աշխատել լրագրող և կուսակցական լինել, որովհետև անկախ քո մտադրությունից` քո ամեն մի խոսքը ընկալվելու է որպես կուսակցական քարոզ։ Ենթադրենք, դու գրում ես՝ «Բարսելոնան» ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»։ Անպայման կհայտնվի որևէ «չուզող», որը կհարցնի՝ «իսկ դուք համաձայնեցրե՞լ եք ձեր դիրքորոշումը ձեր սկզբնական կուսակցական բջիջի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս